Մայիսի 8-ից 12-ը Բեռլինում 2026թ․-ի Գերմանա-հայկական մշակութային օրերի շրջանակում ՀԵՄԱ հ/կ հյուրն էր շնորհաշատ հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը։ Մայիսի 9-ին Կարլսհորստի մշակույթի տանը ցուցադրվեց նրա «Դրախտի դարպասը» դրաման, որը նկարահանվել էր Արցախում։ Ֆիլմի ավարտին ռեժիսորի հետ տեղի ունեցած հարց-պատասխանի շրջանակում Ջիվան Ավետիսյանը կիսվեց կինոդիտող հանդիսատեսի հետ առաջիկայում նկարահանվող իր ֆիլմերի նախագծերի մասին։ Նրանցից ամենահրատապն ու հաջորդ տարիների ընթացքում դիտարժան ֆիլմը կլինի «20 20-ի հրեշտակները»։
«20 20-ի հրեշտակները» լիամետրաժ խաղարկային ֆիլմ է Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած բուժաշխատողների մասին, ովքեր պատերազմի ընթացքում պայքարում էին մարդկային կյանքեր փրկելու համար։ Պատմությունը հիմնված է իրական իրադարձությունների վրա, որոնք հավաքագրվել ենք ավելի քան 80 պատերազմին մասնակից բժիշկների, բուժքույրերի և պարամեդիկների հետ անցկացված հարցազրույցների հիման վրա։ Ֆիլմը պետք է դառնա կինեմատոգրաֆիկ հարգանքի տուրք բոլոր պատերազմական բուժաշխատողներին՝ Արցախի օրինակի միջոցով արժևորելով նրանց հերոսական և անձնվեր ներդրումը։
Նախագիծը ղեկավարում է կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը (Հայաստան)՝ ստեղծելով այն միջազգային դերասանական կազմով և համարտադրական ձևաչափով, ինչպես իր բոլոր նախագծերը։
Ֆիլմի իրականացման համար անհրաժեշտ են որոշակի դրամական միջոցներ, որը թիմը շարունակում է հավաքել։ Յուրաքանչյուրի թեկուզ փոքրիկ մասնակցությունը կարևոր է նպատակի հասնելու համար։
Ավելի մանրամասն ֆիլմերի նախագծերի մասին կարող եք գտնել հետևյալ հղումներում․
Vimeo: https://vimeo.com/1078630442/08b9b6805e
Website: www.feacf.com
Facebook:
https://www.facebook.com/FisheyeArtCulturalFoundation
https://www.facebook.com/jivan.avetisyan
https://www.instagram.com/fisheyeart_culturalfoundation/
https://www.instagram.com/jivan_avetisyan/
https://x.com/JivanAvetisyan
https://x.com/fisheyeartcf
https:/
«Եվրոպացի և Հայ մասնագետների ասոցիացիա – ՀԵՄԱ» հասարակական կազմակերպությունը, լինելով Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում գերմանահայերի հավաքական մարդասիրական բեռների հավաքագրման առանցքային կոորդինացնող կազմակերպությունը և համագործակցելով Գերմանահայ բժիշկների և բուժաշխատողնեի միության, Գերմանիայում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդարանի, Գերմանահայ կենտրոնական խորհրդի վարչության և բազում այլ հայկական համայնքների հետ, սատարում է այս մարդասիրական նախագիծը և կոչ է անում ֆիլմի նկարահանմանը օժանդակելու նպատակով միանալ սույն դրամահավաքին։
Ձեր դրամական նվիրատվությունները կխնդրեք փոխանցել հետևյալ հաշվեհամարին․
Kontoinhaber: AEAE e.V. (VEuAF e.V.)
Postbank Berlin
IBAN: DE62 1001 0010 0432 1871 07
BIC: PBNKDEFF
Verwendungszweck: Spende für die Unterstützung des Projekts „Angels 2020“ (Vor-und Nachname, Adresse)
Ձեր նվիրաբերած գումարը վերոնշյալ բանկային հաշվեհամարի վրա մուտքագրումից հետո ՀԵՄԱ հ/կ Վարչությունից Դուք Ձեր կողմից վաղօրոք նշված փոստային հասցեով կստանաք նվիրատվության մասին տեղեկանքը, ինչպես նաև մանրամասն հաշվետվություն նվիրաբերած ընդհանուր հանրագումարի նպատակային օգտագործման վերաբերյալ։
Միացե՜ք մեզ և օգնե՜ք Ձեր դրամական նվիրատվությամբ այս ֆիլմի նկարահանմանը։
Հարգանքներով՝
ՀԵՄԱ հ/կ Վարչություն