ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Բեռլինի Հայկական կիրակնօրյա դպրոցը սիրով հրավիրում է բոլոր հետաքրքրված երեխաներին, ծնողներին և համայնքի անդամներին մասնակցելու Բաց դռների օրվան, որը կկայանա 2026 թվականի սեպտեմբերի 6-ին (կիրակի)։
Օր՝ 6 սեպտեմբերի 2026 թ. (կիրակի)
Սկիզբ՝ ժամը 13:00
Վայր՝ Բեռլինի Լիխտենբերգ շրջանի «Փրկչի» եկեղեցու հարևանությամբ գտնվող համայնքի սրահ Հասցե՝ Nöldnerstraße 43, 10317 Berlin
Այս օրը կմեկնարկի նաև 2026–2027 ուսումնական տարվա առաջին դասը։ Հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու դպրոցի գործունեությանը, ուսումնական ծրագրերին, ուսուցիչներին և դպրոցի առաքելությանը, ինչպես նաև գրանցվելու նոր ուսումնական տարվա դասընթացներին։
Դասերից հետո, ժամը 15:00-ին, «Փրկչի» եկեղեցում Տեր Հակոբ Հակոբյանի ձեռամբ կմատուցվի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սուրբ Պատարագը։
Պատարագի ավարտից հետո բոլոր ներկաները սիրով հրավիրվում են մասնակցելու հայկական ավանդական խորովածի հյուրասիրությանը, որի ընթացքում ջերմ և բարեկամական մթնոլորտում միասին կնշենք Բաց դռների օրը և նոր ուսումնական տարվա մեկնարկը։
Ուշադրություն. 2026–2027թ․թ․-ի ուսումնական տարվա սեպտեմբերի 6-ից հետո բոլոր հաջորդող կիրակնօրյա դասընթացները կանցկացվեն Orankesee դպրոցի շենքում։
Հասցե՝ Konrad-Wolf-Straße 11, 13055 Berlin
Սիրով սպասում ենք բոլորիդ՝ միասին սկսելու նոր ուսումնական տարին՝ հավատքի, կրթության և ազգային արժեքների ոգով։
ՀԵՄԱ հ/կ վարչություն