IMG-LOGO

Դպրոցականների շրջագայությունը Բաբելսբերգի ֆիլմերի պուրակում

23-06-2024
IMG

Հունիսի 23-ին ՀԵՄԱ հ/կ կից կիրակնօրյա հայկական դպրոցի սաները տիկին Նվարդ Ամիրխանյանի գլխավորությամբ կատարեցին մի գեղեցիկ կրթական շրջագայություն։ Վաղ առավոտյան ուղևվորվեցինք Բաբելսբերգ վայրի ֆիլմերի պուրակ (Filmpark Babelsberg), որը գտնվում է Պոտցդամ քաղաքում։ Մինչ երեկո երեխաները և ծնողները վայելեցին այդ օրվա համար նախատեսված շոուները և հիացան ֆիլմային տեսարաններով։ Փոքրիկներին հատկապես դուր եկավ կանաչ պուրակը իր հեքիաթային հերոսներով, որը ուներ ջրային ճանապարհ և երեխաները պետք է այդ ճանապարհը նավակներով անցնեին։ Իսկ մեծահասակները հիացան կասկադյորների կողմից ներկայացված բեմադրությամբ, որը կարծես իսկական սարսափ ֆիլմ լիներ։
Մեր խորհին շնորհակալություն ենք հայտնում կիրակնօրյա հայկական դպրոցի ուսուցչական կազմին, շնողներին և մեր սաներին այսպիսի գեղեցիկ օր կազմակերպելու և անցկացնելու համար։

 

Հարգանքներով՝

 

ՀԵՄԱ հ/կ Վարչություն