IMG-LOGO

Վարդավառի տոնը «Փրկչի» եկեղեցու պուրակում

07-07-2024
IMG

Կիրակի օրը, հուլիսի 7-ին,  Բեռլինի Լիխտենբերգ շրջանում գտնվող «Փրկչի» եկեղեցուն (Erlöserkirche) համայնքի սրահում անցկացվեցին այս ուսումնական տարվա վերջին դասերը, ապա համայնքի դիմացի պուրակում Բեռլինի Հայկական Դպրոցի սաների, ծնողների, ուսուցիների և միության անդամների հետ միասին նշվեց Վարդավառի տոնը: Տոնը սկսվեց փոխադարձ ջրոցիով:

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BC 

Ապա հավաքը տեղափոխվեց խորովածով տոնական սեղանի շուրջ:

Այնուհետև դպրոցի սաները Էրիկ Բարսեղյանի գլխավորությամբ կատարեցին մի քանի պարային համարներ:

Վարդավառի այս ուրախ տոնախմբությամբ ավարտվեցին Բեռլինի Հայկական դպրոցի 2023-24թ.թ. ուս տարվա դասերը: Ցանկանք մեր սաներին հանգստաբեր և երջանիկ դպրոցական արձակուրդներ:

Հարգանքներով՝

ՀԵՄԱ հ/կ Վարչություն


Պատկերասրահ