Ուրբաթ, 22 մայիսի, 2026թ․, մուտքի ժամը՝ 18:00, սկիզբը՝ 18:30
Գտնվելու վայրը՝ համերգասրահ, մուտք A, Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տուն, Treskowallee 112, 10318 Բեռլին
Ծառայություն՝ անվճար խմիչքներ
Մուտքն անվճար է
Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի շրջանակում, 2026 թ․ Բեռլինում, նախատեսվում է մանկա-պատանեկան ծրագիր՝ զուգակցված գիտական դասախոսությամբ։
Դոկտոր Վազրիկ Բազիլը, գերմանացի գրող, հրապարակախոս, դասախոս և խոսնակ, հանդես կգա դասախոսությամբ հետևյալ թեմայով․ «Երբ Բանը խոսում է, իսկ Լռությունը պատասխանում է» խորագրով։ Դասախոսությունը ներառում է նաև երեք բեմական ներկայացումներ․
Դասախոսության բաժինների միջև Բեռլինի Հայկական Կիրակնօրյա դպրոցի սաները կներկայացնեն թեմային առնչվող պարային, երգային և բեմական կատարումներ։
Թեմայի մասին՝ «Երբ Բանը խոսում է, իսկ Լռությունը պատասխանում է»․
Մարդու և Աստծո միջև առկա մտերմությունը բացահայտվում է Բանի և Լռության կենդանի փոխհարաբերությամբ։ Դրանց միջև ընթանում է անընդհատ երկխոսություն, որտեղ լռությունը հակադրություն չէ, այլ կազմում է Բանի անբաժանելի մասը։
Հայերենում «Բան» բառը ունի բազմաշերտ իմաստ․ այն նշանակում է ոչ միայն «բառ», այլև «իմաստ» ու «իր»։ Որպես բայ՝ այն նշանակում է «գործել» կամ «օգտագործել»։ Բացի այդ, աստվածաբանական իմաստով «Բան»-ը նշանակում է Երրորդության երկրորդ Անձը՝ Քրիստոսը, ինչպես ասվում է Հովհաննեսի Ավետարանի նախաբանում։
Բայց ինչպես է դրսևորվում այդ մտերմությունը խոսելու և լռելու ընթացքում։
Գրիգոր Նարեկացին, 11-րդ դարի վանական, բանաստեղծ և երաժիշտ, իր գլխավոր ստեղծագործության՝ «Մատյան Ողբերգության» մեջ բացահայտում է այդ երկխոսության բազմազանությունը։ Նա նաև ուշադրությունը կենտրոնացնում է «գրի» վրա՝ այն նույնացնելով «մարմնի» հետ և տարբերակելով Բանից, որը «հոգի» է։
Դասախոսությունը ընթանում է Բանի, Լռության և Գրքի ստեղծագործական եռանկյան շրջանակում։ Այն անդրադառնում է հին քրիստոնեական պատկերներին, որոնք հանդիպում են ինչպես Սուրբ Գրքում, այնպես էլ «Մատյան Ողբերգության» էջերում։
Մեր հյուրերին սպասում է բացառապես հետաքրքիր և հոգեպարար կեսօր՝ դասախոսությամբ, բեմական ներկայացումներով և հաճելի ժամանցով։