IMG-LOGO

«Երկու «ճշմարտություն» երաժշտության մեջ. դասական երաժշտություն և ջազ՝ նվիրված Հայաստանի «ԿՈՄԻՏԱՍԻ» անվան ազգային քառյակի 100-ամյակին.

14-02-2024
IMG

Այս տարի մենք ունենք արտասովոր ծրագիր՝ դասական երաժշտություն և ջազ։ Մենք հրավիրել ենք Կոմիտասի քառյակին, որը մեզ արդեն մեկ անգամ պատվել և համերգային այցելություն է կատարել 2022 թվականի գերմանա-հայկական մշակութային օրերի շրջանակում, և ջազ-եռյակին՝ 2024 թվականին Բեռլինում կայանալիք Գերմանա-Հայկական Մշակութային Օրերին: Կոմիտասի անվան քառյակը՝ կազմված արտիստներից՝ պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանից, գեղարվեստական ​​ղեկավար և ժողովրդական արտիստ՝ ջութակ, տիկին Սյուզի Երիցյանից, երկրորդ ջութակ, պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյանից, ալտ, և Անժելա Սարգսյանից, թավջութակ և ջազ եռյակը՝ Արեգ Առուստամյանից(դաշնամուր), Գրիշա Սիմոնյանից(բաս-կիթառ) և Ռոման Մուշեղյանից(հարվածային գործիքներ), մեզ կներկայացնեն հայկական և միջազգային երաժշտության երկու ճակատների համեմատությունը: Հայաստանի ազգային ԿՈՄԻՏԱՍԻ անվան լարային քառյակի 100-ամյակին, որը կբոլորի 2024 թվականին, հրավիրված արտիստները մեզ ցույց կտան, որ տարբեր երաժշտական ​​ժանրերի միահյուսման դեպքում երաժշտական մեկնություններն սահմաններ չունեն: Դասական երաժշտությունը կարող է նաև վերածվել ջազի, իսկ ջազի մեկնությունը կարող է նաև դառնալ դասական:

 

Հայաստանի ԿՈՄԻՏԱՍԻ անվան ազգային լարային քառյակի մասին հակիրճ հիշեցնում ենք.

«Այն հիմնադրվել է 1925 թվականի հունվարին։ Առաջին երաժշտական ​​ստեղծագործությունը, որի վրա աշխատել են երիտասարդ երաժիշտները, եղել է Բեթհովենի թիվ 1 քառյակը, որի պրեմիերան կայացել է 1925 թվականի մարտի 1-ին։

1925-1931 թվականներին քառյակը համերգներով հանդես է եկել Խորհրդային Հայաստանում և ԽՍՀՄ այլ քաղաքներում։

1932 թվականին, երբ Կոմիտաս վարդապետը դեռ ողջ էր, Հայկական ԽՍՀ կառավարությունը քառյակն անվանակոչել է հայ մեծ երաժշտի անունով։

1936 թվականին քառյակը հաղթեց ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության մրցույթում, իսկ երկու տարի անց արժանացավ առաջին մրցանակի համասովետական ​​լարային քառյակի մրցույթում։

Քառյակի հետ ելույթ ունեցան աշխարհահռչակ երաժիշտներ Ս.Ռիխտերը, Մ.Ռոստրոպովիչը և Է.Գիլելսը։

Կոմիտասի անվան քառյակը խորհրդային առաջին համույթն էր, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո համերգային շրջագայություններ կատարեց արտասահման։

Քառյակի երաժշտական ​​վարպետությունը գերել է հանդիսատեսին ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Ավստրիայում, Անգլիայում, Նորվեգիայում, Գերմանիայում և այլ երկրներում»:

 

 

Ստորև նաև մի քանի տեղեկություններ Հայաստանից ժամանող ջազ եռյակի և նրա երաժիշտների մասին․

 

Արեգ Առուստամյան՝ դաշնամուր․

Պրոֆեսիոնալ բեմին է շուրջ 35 տարի։ Աշխատել է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում իբրև նվագախմբի երաժիշտ, համագործակցել է բազմաթիվ խմբերում ճանաչված երգիչ–երգչուհիների հետ, բազմաթիվ համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում։

Հղումը՛ https://www.facebook.com/areg.arustamyan.5

 

Գրիշա Սիմոնյան՝ բաս-կիթառ․

Պրոֆեսիոնալ բեմին է շուրջ 45 տարի։ Ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան ջութակի բաժին, բայց դեռ ուսանողական տարիներին տիրապետել է բաս կիթառին և իր երաժշտական գործունեությունը շարունակել է այդ գործիքով։ Նա «Ռալլի» խմբի հիմանդիրն է, որի հետ նույնպես շրջագայել է արտասահմանում։

 

Ռոման Մուշեղյան՝ հարվածային գործիքներ․

Պրոֆեսինալ գործունեությունը շուրջ 15 տարի է։ Ավարտել է Ազնավուրի անվան պետական քոլեջի ջազային բաժինը։ Աշխատել է տարբեր խմբերում իբրև թմբկահար։ Նույնպես ունեցել է համերգներ տարբեր երկրներում։

Հղումը՛

https://www.facebook.com/profile.php?id=100004246897392

 

Ջազ եռյակ խմբի մասին ընդհանուր․

Խումբը գործում է ավելի քան 6 տարի։ Համագործակցում է տարբեր երգիչ–երգչուհիների հետ, ինչպիսիք են Իլոնա Սագիեվան, Լուսինե Առաքելյանը, Զառա Մարկոսյանը։ Հանդես է գալիս նաև իր սեփական ստեղծագործություններով էթնո–ջազ ոճի մեջ։ Խումբը ևս ունեցել է մի քանի ելույթներ Հայաստանից դուրս։

 

Հղումները՛

https://www.facebook.com/MalkhasClub/videos/914182622895380

 https://www.facebook.com/MalkhasClub/videos/1089945952200596

 https://www.facebook.com/armradio.am/videos/1373202903568921

 https://www.instagram.com/p/C0hqoCAM5CM/

 https://www.instagram.com/p/CxGBdpVspwv/?img_index=1

 

Հայկական երաժշտությունը ոչ միայն հայտնի է փոփ ասպարեզում՝ դասական կամ էթնիկ երաժշտությամբ, այլև դեռ վաղ խորհրդային ժամանակներից՝ ջազով: Ջազ երաժշտության ծագման մասին հետևյալ տեղեկությունները կարող ենք գտնել Վիքիպեդիայում.

 «Հայաստանում ջազ սկսել են կատարել 1920-ական թվականներից։ 1930-ական թվականներին հայտնվեցին համույթներ, որոնք նվագում էին հիմնականում ջազ երաժշտություն, որոնցից ամենահայտնի խումբը կոչվում էր Ցոլակ Վարդազարյանի նվագախումբը, որը համերգային ելույթներ էր ունենում «Մոսկվա» կինոթատրոնում։ Պաշտոնապես առաջին ջազային կոլեկտիվը հանդիսանում է 1938 թ. կազմավորված Հայաստանի էստրադային նվագախումբ|Հայաստանի պետական ջազային նվագախումբը՝ կոմպոզիտոր և թավջութակահար Արտեմի Այվազյանի գլխավորությամբ, դիրիժոր՝ Ցոլակ Վարդազար-յան http://armenianjazz.am/?p=1047&lang=hy Archived at the Wayback Machine. Հայաստանի պետական ջազ նվագախումբ։

1950/60 -ական թվականներին Խորհրդային Հայաստանում ջազը լայն տարածում ստացավ։ Ողջ երկում հայտնվում էին ջազային խմբեր։ Այդ ժամանակաշրջանում ճանաչում ստացան Լևոն Մալխասյանի ջազային քառյակը, Արմեն Թութունջյանը, Արթուր Աբրամյանը և Ալեքսանդր Զախարյանը, որոնք հաճախակի ելույթներ էին ունենում Երևանում, ինչպես և մասնակցում էին համամիութենական փառատոններին։ 1970-ականների սկզբին հանդես եկան նոր տաղանդավոր երաժիշտներ՝ Դավիթ Ազարյանն ու Արտաշես Քարթալյանը, կիթառահար Բորիս Անդրեասյանը, դաշնակահար Միքայել Զաքարյանը, Արմեն Տեր-Թադևոսյանի քառյակը, Էդուարդ Բախչիյանի ղեկավարությամբ համույթը։

1970-ականներից սկսած Հայաստանի ջազային նվագախումբը մեծ ճանաչման արժանացավ Խորհրդային Միությունում։ Հայաստանի պետական էստրադային նվագախումբը Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ, առաջինն էր ԽՍՀՄ ջազային նվագախմբերից, որ մեկնեց ԱՄՆ։ Հայ երաժիշտները ԱՄՆ խոշոր քաղաքներում 25 համերգ տվեցին։ Կոնստանտին Օրբելյանը, 36 տարի շարունակ ղեկավարելով նվագախումբը, կարողացավ սիրողական ջազ-համույթի մակարդակից այն վերածել պրոֆեսիոնալ կոլեկտիվ։ 1979 թվականին Օրբելյանին շնորհվեց ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչումը։

1980-ական թվականներին սովետական ջազի մեջ մեծ ճանաչում ուներ Տաթևիկ Հովհաննիսյանը։ Նա սկսել է ջազ երգել 11 տարեկանից հեռուստատեսության և ռադիոյի նվագախմբում, իսկ 17 տարեկանից որպես մեներգչուհի միացել է Կոնստանտին Օրբելյանի նվագախումբ։ Տարիներ շարունակ իրեն տրվում էր Խորհրդային Միության լավագույն ջազ-երգչուհու տիտղոսը։

1990-ական թվականների սկզբին, ԽՍՀՄ փլուզման և Ղարաբաղյան պատերազմի պատճառով հետևող ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով Կոնստանտին Օրբելյանը չկարողացավ այլևս շարունակել աշխատանքը իր նվագախմբի հետ և մեկնեց Սան Ֆրանցիսկո։

1997 թվականին երիտասարդ երաժիշտներից վերականգնված «Հայաստանի պետական ջազ-նվագախումբ» անվանումով նվագախումբը վերսկսեց իր աշխատանքը՝ կոմպոզիտոր և դաշնակահար Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Նվագախումբը բազմիցս շրջագայել է ԱՄՆ և եվրոպական երկրներում, կարողացել է նվաճել մի քանի ազգային մրցանակներ և թողարկել է երկու ձայներիզ։

2013 թվականի դրությամբ Հայաստանում գործում են ջազային տարբեր ուղղվածություններով հանդես եկող բազում խմբեր։ Հայտնի են էթնո-ջազային «Time Report»Վահագն Հայրապետյանի ջազ-ռոքային «Կատուներ», ավանդական ջազի «Chiko & Friends», fusion-ջազային «Art Voices», կանացի «Jazzel», ինչպես և «Ուլիխանյան», «NooZ»[1] խմբերը, Արտո Թունջբոյաջյանի աշխարհահռչակ «Armenian Navy Band» խումբը, ԱՄՆ-ում գործող Night Ark էթնո-ջազային խումբը։ Հայաստանի ամենից ճանաչված ջազմեններն են՝ Մարտին ՎարդազարյանԼևոն Մալխասյան (Մալխաս)[2]Վահագն ՀայրապետյանԱրմեն Թութունջյան (Չիկո), Արտո ԹունջբոյաջյանԱրմեն Հյուսնունց[3][4], Արմինե Սարգսյան, Տիգրան Համասյան, Հարրի Կեսայան, Աշոտ Պարունակյան, Ջոն Բաբոյան, Ստեփան ՇաքարյանԱրա Դինքջյան[5] և այլն»։

 

Տե՛ս հղումը ՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%8B%D5%A1%D5%A6%D5%A8_%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4

 

Կարլսհորստի մշակույթի տան համերգների դահլիճում մենք կհոգանք դասական և ջազ երաժշտությունների երեկոյի ընթացքում ջերմ և թովիչ մթնոլորտի մասին։