IMG-LOGO

ՀՐԱՎԵՐ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ ԵՎ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ «Մխիթար Գոշը՝ արդարության որոնումներում. դասեր դարերի խորքից»

21-10-2026
IMG

ՀԵՄԱ հ/կ հյուրն է գրքի շնորհանդեսի և բանախոսության հեղինակ, իրավագետ, իրավագիտության թեկնածու և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը

 

Հարգելի գրքասեր բարեկամներ,

Միության սիրելի անդամներ,

 

Գերմանահայ իրավաբանների միության հետ համագործակցության շրջանակում՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ին Բեռլինի Լիխտենբերգ շրջանի «Փրկչի» եկեղեցուն կից համայնքի սրահում, հասցեն՝ Nöldnerstraße 40, 10317 Բեռլին, սիրով հրավիրում ենք բոլորին ներկա գտնվելու Ռուբեն Մելիքյանի «Դատաստանագիրք ըստ Մխիթար Գոշի» աշխատության շնորհանդեսին, ինչպես նաև լսելու «Մխիթար Գոշը՝ արդարության որոնումներ. դասեր՝ դարերի խորքից» խորագրով հեղինակի բանախոսությունը։

Բանախոսության շրջանակներում կխոսվի այն մասին, թե ինչ ընդհանրություն ունեն Մխիթար վարդապետ Գոշի (մոտ 1130-1213 թթ.) և մեր ժամանակները, ինչու՞ և ի՞նչպես է Մխիթարը հանձն առել Դատաստանագրքի (1184-1185 թթ.) շարադրանքը, հայ իրավունքի այդ գանձարանում տեղ գտած ո՞ր գաղափարներն են մինչ օրս արդիական, և, վերջապես, ինչու՛ է այս ամենը կարևոր Արհեստական բանականության արդի դարաշրջանում։

Բանախոսության վերջում տեղի կունենա հարց ու պատասխան և մտքերի փոխանակում։

 

Հարգանքներով՝

 

Վարչություն

 

Ծանոթություն հեղինակի հետ․

Ռուբեն Մելիքյանը եղել է

  • ՀՀ արդարադատության փոխնախարար (2012-2013 թթ.),
  • ՀՀ արրարադատության ակադեմիայի առաջին ռեկտոր (2013-2016 թթ.),
  • Արցախի երկրորդ օմբուդսմեն (2016-2018 թթ.):
  • 2003-2026 թթ-ին դասավանդել է ԵՊՀ-ում։

 

Իրավագիտության թեկնածու է (2006 թ.): Հեղինակել է շուրջ 30 գիտական աշխատություններ։

2018 թ-ից ծավալում է փաստաբանական և իրավապաշտպանական գործունեություն Երևանում։ Անդամակցում է «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությանը»։


ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈԻՆ «Մխիթար Գոշը՝ արդարության որոնումներում. դասեր դարերի խորքից»


Nöldnerstraße 40, 10317 Berlin


22.11.2026 սկիզբը՝ ժամը 15․00-ին