Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,
Սիրելի՛ բարեկամներ,
Շատ տարիներ շարունակ մենք հոգևոր օջախ ենք գտել Լիխտենբերգի Ավետարանական Պաուլ Գերհարդտի անվան համայնքի «Փրկչի» եկեղեցում: Այս խորացող մեր բարիդրացիական հարաբերությունները նշեցինք համատեղ աղոթքով՝ հատկապես տոնական հսկումով, երգեհոնի երաժշտությամբ և դրանից հետո խորոված ներբերշիկի և հայկական խորովածի սեղանի շուրջ ջերմ և անմիջական համատեղ հավաքույթով:
Այն տեղի ունեցավ․
կիրակի օրը՝ 2025թ․-ի սեպտեմբերի 7-ին, ժամը 15:00-ին
«Փրկչի» եկեղեցում(Erlöserkirche)
Nöldnerstraße 43, 10317 Բեռլին-Լիխտենբերգ
Հսկման կարգը համատեղ մատուցեցին Փրկչի եկեղեցու բողոքական հովիվ՝ դոկտոր Լենարտ Շիրրը և Հայ Առաքելական եկեղեցու Բեռլինի և շրջակայքի հայ համայնքների հոգևոր հովիվ՝ Տեր-Հակոբ քահանա Հակոբյանը:
Վերոհիշյալ տոնախմբությունն անցավ շատ ջերմ և առույգ մթնոլորտում: Երկուստեք հավատացյալ ներկաները ոգևորված էին այս միջոցառումով։
Հարգանքներով՝
ՀԵՄԱ հ/կ վարչություն