Սիրելի քույրեր և եղբայրներ,
սիրելի բարեկամներ,
Այս տարի վերջին անգամ հավատավոր ժողովուրդը մասնակցեց Հայ Առաքելական Եկեղեցու Սբ. Պատարագին: Սբ. Պատարագը Բեռլինահայ համայնքի քահանա Արժանապատիվ Տ. Հակոբ Հակոբյանի ձեռամբ տեղի ոևնեցավ
կիրակի օրը՝ 02.11.2025թ.-ին, ժամը՝ 15.00-ից,
Փրկչի եկեղեցում (Erlöserkirche),
հասցեն․
Nöldnerstr. 43, 10317 Բեռլին-Լիխտենբերգ:
Պատարագից անմիջապես հետո՝ ժամը 18․00-ից մինչև 21.00-ն տեղի ունեցավ Հայաստանից ժամանած քաղաքագետ, դիվանագետ և «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանի «Հայ–գերմանական հարաբերություններ․ պատմական ժառանգություն, ներկայի համագործակցություն և ապագայի հնարավորություններ» թեմայով հույժ արդիական և կարևոր բանախոսության և քննարկման երեկո: Բանախոսությունը մասնակի թարգմանվեց գերմաներեն լեզվով։
Երեկոն անցավ հետաքրքիր հարց-պատասխանի կառուցողական մթնոլորտում։
Սիրով՝
ՀԵՄԱ հ/կ ՎԱՐՉՈԻԹՅՈՒՆ