IMG-LOGO

Բարի՜ գալուստ 2023/24թ․թ․ ուսումնական տարի

27-08-2023
IMG

Սիրելի ծնողներ,

սիրելի աշակերտներ,

սիրելի ուսուցիչ-ուսուցչուհիներ,

հարգելի բարեկամներ,  

 

Սեպտեմբերի 03-ին, ժամը 11.00-ին Konrad-Wolf-Strasse 11, 13055 Բեռլին հասցեում գտնվող Orankesee անվան դպրոցի սրահներում 

 

ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի ՀայկականԴպրոցը կրկին իր դռներն է բացում հայերենասեր երեխաների և պատանիների առաջ ու սիրով հրավիրում բոլոր ցանկացողներին մասնակցելու 2023/24թթ.-ի ուսումնական տարվա դասընթացներին:

 

Իր նոր ուսուցչական կազմով յուրաքանչյուր կիրակի օր, բացի դպրոցական արձակուրդների օրերից, դպրոցն առաջարկում է հայերենի, պարի, դերասանական արվեստի և կերպարվեստի դասաժամեր: Դպրոցի սաները կարող են մանկապատանեկան միջոցառումներին իրենց մասնակցությամբ հարստացնել ինչպես սեփական գիտելիքները հայագիտության ասպարեզում, այնպես էլ ներկայացնել հայ մշակույթն ու ավանդույթները բազմազգ մեր բարեկամներին և ընկերներին՝ տարածելով այն գերմանական հանրությունում:   Անհամբեր սպասում ենք Ձեզ և վաղօրոք ասում.

 

«Բարի՜ գալու՛ստ Բեռլինի Հայկական Դպրոց»:  

 

Սիրով՝  

 

ՀԵՄԱ հ/կ Վարչություն