IMG-LOGO

ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական դպրոցի 15 ամյակին նվիրված հանդիսություն

15-11-2025
IMG
Հայի ինքնությունը խարսխվում է հայոց լեզվով և ամրանում մշակույթով: Այս պարզ ու անփոփոխ ճշմարտությունը հայտնի է բոլոր հայերին՝ անկախ ապրելատեղից և ապրելակերպից: Վերջին մի քանի տասնամյակներին հայկական դասական սփյուռքը համալրվեց Հայաստանից արտերկիր տեղափոխված հայերով: Հայապահպանման հրամայականն է հայկական կիրակնօրյա դպրոցների ստեղծումը: Այդ դպրոցներից շատերը ժամանակի ընթացքում ցավոք կորցնում էին իրենց կենսունակությունը բազում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով:
 
15 տարի առաջ Միքայել Մինասյանի նախաձեռնությամբ և մի խումբ բեռլինահայերի ջանքերով հիմնադրվեց Բեռլինի հայկական դպրոցը, որը 2013թ․-ին ստանձնեց «Եվրոպացի և Հայ մասնագետների ասոցիացիա» նորաբաց հասարակական կազմակերպությունը, ինչը մի գեղեցիկ ճանապարհի սկիզբ դառավ արևելյան Բեռլինում և մինչ օրս մի շարք երախտավորների շնորհիվ հայկական դպրության անշեջ կրակն է պահում և փոխանցում նորեկ սերունդներին:
 
Սիրելի բեռլինահայեր՝ նախկին և ներկա ուսուցիչ-ուսուցչուհիներ, աշակերտ-աշակերտուհիներ, ծնողներ, սատարողներ, ձեզանից շատերը գեղեցիկ հիշողություններ ունեն՝ կապված հայկական կիրակնօրյա դպրոցի հետ, ուստի հրավիրում ենք տոնելու ՀԵՄԱ կազմակերպության հովանու ներքո գործող Բեռլինի կիրակնօրյա հայկական դպրոցի հոբելյանական 15-ամյակը, որը կկայանա
 
նոյեմբերի 23-ին, ժամը 15․00-ին Բեռլինի Լիխտենբերգ թաղամասի Ամենափրկչի (Erlöserkirche) եկեղեցում ,
հասցեն՝ Nöldnerstraße 43, 10317 Berlin
 
Հարգանքներով՝
ՀԵՄԱ հ/կ վարչություն