Հունվարի 11-ին կայացավ «Պարում են փաթիլները»

մանկապատանեկան Ամանորին և Սբ. Ծնունդին նվիրված հանդիսությունը հին տոմարով:
ՀԵՄԱ հ/կ Առաջին նախագահ Միքայել Մինասյանը ողջույնի և բարեմաղթանքների ուղերձ հղեց հավաքված հյուրերին, որոնց թվում էր նաև Պաուլ Գերհարդի անվան ավետարանական եկեղեցու պատվելի դր. Լենհարտ Շիրը, ապա մանկավարժական թիմի նախաձեռնությամբ Բեռլինի Հայկական Դպրոցի սաները հանդիսավոր խոսքերով պատմեցին տարբեր երկրների Ամանորի և Սբ. Ծննդի ավանդույթները, Կաղանդ Պապի պատմությունը, այնուհետև երգով և պարով ուրախացրեցին ծնողներին և հավաքված հյուրերին: Իսկ Ձմեռ Պապի անակնկալ ներկայությունը շատ ջերմացրեց երեկոն: Վերջինս նվերներ բաժանեց դպրոցի սաներին:
Հանդեսից հետո դպրոցի ծնողների կողմից երախտագիտորեն Նոր Տարվա նվերներ ստացան ուսուցիչ-ուսուցչուհիները և ՀԵՄԱ առաջին նախագահը:
Ապա տոնական ճոխ սեղանի շուրջ, որը պատրաստել էին դպրոցի ծնողները, անցկացվեց ուրախ և հաճելի ժամանց: Երեկոն բերկրալից և 2026 թվականի համար խոստումնալից մեկնարկ էր: