IMG-LOGO

«Հոգու Կանչ» – համերգային ծրագիր Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաների լարային գործիքներով հոգևոր երաշտության կատարմամբ:

03-03-2026
IMG

Շաբաթ, 2026 թվականի մայիսի 30, մուտքը ժամը՝ 18:30, սկիզբը՝ 19:00-ին
Վայրը՝ համերգասրահ, Ա մուտք, Կարլսհորստի մշակույթի տուն, Տրեսկովալե 112, 10318 Բեռլին
մատուցվում են ըմպելիքներ և հայկական հատուկ ուտեստներ վճարի դիմաց
Մուտքի տոմսը՝ 20,00 եվրո, զեղչված՝ 3,00 եվրո (միայն իրավասու փաստաթղթի ներկայացման դեպքում)

 

«Հոգու կանչ» խորագրի ներքո այս համերգը նվիրվում է հագևոր երաժշտությանը: Սա արվեստի , երախշտության այն ճյուղն է, որտեղ երգի մեջ գերիշխում է խոսքը, պաշտամունքը: Այն լինում է վոկալ-գործիքային Հ.ե.-ն տեսակներից մեկը եկեղեցական երա-շտությունն է: Շարականները ըստ եկեղեցական ծիսակարգերի: Հոգևոր երգերը տարածված են եղել աշխարհի շատ ժողովուրդների ժող. արվեստում: Այդպիսիք են՝ իտալ.լաուդիները, իսպ.կանտիգասները, չեխ.հուսիտների երգերը, ռուս. և ուկր. կանտերը, աֆրիկական սպիրիչուելները: Հայաստանում այս արվեստը զարգացրել է ներսես Շնորհալին, իր հրաշալի հոգևոր տաղերով /Հավուն-հավուն, Հավիկ, Սիրտ իմ սասանի/ և այլն: Հ.ե.-յան մեջ դեռևս վաղ վերածննդի դարաշրջանից կարևորագույն ժանր է եղել և զարգացել կանտատ օրատորիան, ռեքվիեմը, խորալը և այլն: Այստեղ մեկնաբանվել է մարդկային ապրումների դրսևորման, կյանքի մահվան, հավիտենականության արտահայտման գաղափարը: Հ.ե.-յան այսպիսի բազմաթիվ երգեր են ստեղծագործել Իո.Բախը, Հենդելը, Հայդնը, Մոցարտը, Բեթհովենը, Բեռլիոզը, Բրամսը, Լիստը, Սեն-Սանսը և այլոք: Հայկական երաժշտության մեջ մենք հպարտ ենք մեր Մ.Եկմալյանով, Կոմիտասով: ,,Կոմիտաս հայ երգի Մաշտոց,,

Հոգևոր արվեստը ճիշտ ուսուցանելու համար անհրաժեշտություն եղավ ստ.ուսումնական կենտրոններ:

1.Հին Եգիպտոս և Հին Բաբելոնի տաճարները, որտեղ պատրաստում էին քրմեր:

2.Հնդկաստան, Բուդդայական վանքեր

3.Հռոմ, Եգիպտոս, Երուսաղեմ  քրիստոնեության ծագումից հետո:

4.Ռուսաստան 1030-ից  Յարոսլավ իմաստունի հրամանով Նովգորոդում հիմնվում է ուղղափառ ուսումնարան:

5.Կիևում միավորվեցին Աստվածաբանական դպրոց, հոգևոր ակադեմիան IX դ.

Հ-ում հեթանոսության շրջան մ.թ. ա I հազ. կային մեհենական դպրոցներ: Ք-ից հետո հիմնվեցին վանական դպրոցներ XI-XII դ.դ. ծխական վարժարաններ:

XI-XV դ.դ.-ում պատրաստել են բարձրաստիճան հոգևորականներ և վարդապետական կոչումներ են տվել Սյունյաց վարդապետարանը, Անիի, Սանահինի, Հաղպատի, Գոշավանքի, Գլաձորի, Տաթևի համալսարանները:

XVIII դ. Նոր Ջուղայի, Ախլցխայի, Նոր Նախիջևանի դպրատները 1874-ին հիմնադրվում է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը, որտեղ պատրաստել և պատրաստում են բարձրաստիճան հոգևորականներ: Անվերջ կարող ենք խոսել հոգևոր երաժշտության շուրջ:

Անշուշտ հոգևոր երաժշտությունը մեծ ներշնչանք է յուրաքասնչյուր երաժիշտ կատարողի կյանքում. Յուրաքանչյուրն իր նվագարանի հնչերանգի միջոցով արտահայտում է իր զգացածը.

Եվ այսօր կփորձենք այդ կապն ստեղծել հոգևորի և քանոն նվագարանի միջև: Քանզի այս կապվածության արմատները հասնում են նախաքրիստոնեական Հայաստան:Ինչպես նշում են ժամանակի ասորի, հույն և հետագայում հայ պատմիչները՝ դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից հայաստանում քանոնի նախատիպերը լայնորեն կիրառվել են, ինչպես բարձրաշխարհիկ, այնպես էլ հասարակ ժողովրդի շրջանում, ծիսական, հարսանեկան և այլ արարողությունների ընթացքում:

Քրիստոնեության որպես պետական կրոն հռչակումից հետո մեհենական պահպանված երաժշտության շատ նմուշներ տեղ են գտել եկեղեցական պատարագի երգացանկում, որոնք կատարվել են ոչ միայն բերանացի երգեցողության միջոցով այլ նաև այդ թվում քանոն նվագարանի նախատիպի նվագակցությամբ, որը հետագա դարերում կաթողիկ եկեղեցու ազդեցության հետևանքով վերափոխվել է կլավիսինի, ապա երգեհոնի: Նվագարանը հին ժամանակներից սկսած ունեցել է ,,Սաղմոսարան,, ,,Քնար,, ,,Տասնաղի,, անունները: Այն պատկերված է հնագույն հայկական ավետարանների պատկերազարդ մանրանկարների մեջ:Դեռևս 1416թ.-ին երաժիշտ, փիլիսոփա, տոմարագետ Հակոբ Ղրիմեցին Մեծոփա վանքում տոմարի մեկնության մեջ նկարագրել է 70-լարանի քանոնը ,,Ղանուն,, անունով, ասելով, որ այն համարվում է ժող.լարային նվագարանների նախահայրը: Նվագարանը դարեր շարունակ կատարելագործվելով և հասնելով մեզ, Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում դարձավ սիրված ի փառս մի շարք լավագույն կատարողների՝ Զավեն տերմենջյան, Արշավիր Ֆերջուլյան , Խաչատուր Ավետիսյան և ահա վերջինիս առաջին սան քանոնի նորագույն դպրոցի հիմնադիր ՀՀ ժող.արտիստ Անժելա Աթաբեկյան: Ով մեծ հեղափոխություն կատարելով այս ասպարեզում քանոնը դարձրեց նաև կանացի նվագարան: Իսկ ինչ եք կարծում սա հոգևոր կապ չե՞, սա աստվածային պարգև չե՞: հարցին պատասխանել կթողնենք մեր հրաշալի սաներին, որոնց կատարումների գնահատականը կտա հանդիսատեսը:

                                       

 

 

                                                 ԱՆՀԱՏ  ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1.Տաղ Ներսես Շնորհալի ,,Հավուն-հավուն,,

2.Սայաթ-Նովա ,,Էշխեմետ,,

3.Խ.Ավետիսյան ,,Անուրջներ,,

4.Ներսես Շնորհալի տաղ ,,Հավիկ,,

5.Ա.Մանդակունյան ,,Պրեստո,,

6.Խ.Ավետիսյան ,,Հուշեր,,

7.Է.Միրզոյան ,,Արագ պար,,

8.Կոմիտաս ,,Կռունկ,,

9.Ա.Վալեսյան ,,Էքսպրոմտ,,

10.Ժող.երգ ,,Օտար ամայի,,

11.Բրամս ,,Հունգարական պար N5,,

12.Կոմիտաս ,,Անտունի,,

13.Խ.Ավետիսյան ,,Զարթոնք,,

14.Կոմիտաս ,,Ծիրանի ծառ,,

15.Ա.Վալեսյան ,,Ֆանտազիա,,

16.Մ.Բեգլարյան ,,Կոնցերտինո,,

 

                                                           ԱՆՍԱՄԲԼԻ ՀԱՄԱՐ

1.Մ.Եկմալյան ,,Սուրբ օրհնություն,,

2.Ա.Գևորգյան ,,Երևան,,

3.Կոմիտաս ,,Հաբրբան,,

4.Հայկական ժող.պար ,,Շալախո,,

5.Մորթազավի ,,Փոթորիկ,,

6.Ա.Վալեսյան ,,Կանչ պար,,

7.Գ.Մանասյան ,,Տոնական,,

8.Խ.Ավետիսյան ,,Ուրմեցիների պար,,

9.Խ.Ավետիսյան ,,Կակաչներ,,

10.Ա.Խաչատրյան ,,Լեզգինկա,,

11.Ա.Վալեսյան ,,Սկերցո,,

12.Մ.Եկմալյան ,,Ամեն հայ սուրբ,,

13.Մ.Մավիսակալյան ,,Ժողովրդական,,