IMG-LOGO

«Հոգու Կանչ» – համերգային ծրագիր Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաների լարային գործիքներով հոգևոր երաշտության կատարմամբ:

30-05-2026
IMG

Բեռլին, 30 մայիսի 2026 – Մայիսի 30-ին Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տան բեմում կայացավ Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաների «Հոգու կանչ» խորագրով համերգը։ Այս եզակի միջոցառումը մի քանի հոգևոր և մշակութային տարրերի օգնությամբ միավորեց աստվածաբանությունը և երաժշտությունը, խոստանալով հանդիսատեսին միանգամայն անզուգական ապրումներ։

 

Միջոցառման բացումը

Համերգը բացեց ՀԵՄԱ հ/կ առաջին նախագահ Միքայել Մինասյանը, ով շնորհակալություն հայտնեց բոլոր ունկնդիրներին իրենց ներկայության և այդպիսով հայ մշակույթին աջակցելու համար։ Այնուհետև խոսքը փոխանցվեց միջոցառման հովանավոր, Բեռլինի պատգամավորական տան անդամ պրոֆ. դր. Մարտին Պետցոլդին։ Պրոֆեսորը գովեց գերմանա-հայկական մշակութային օրերի նշանակությունը և մասնակիցներին հորդորեց այցելել Հայաստան՝ ծանոթանալու երկրի մշակութային հարուստ ժառանգությանը։

 

Երաժշտական կատարումներ

Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն տիկին Մոնիկա Պետրոսյանը, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպչին և հովանավորներին իրենց սաներին բեմական հարթակ տրամադրելու համար, ակնարկային ձևով հակիրճ ներկայացրեց յուր դպրոցի հիմնադրման ու զարգացման պատմությունը և ապա Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի անունից շնորհակալագրեր ընծայեց Բեռլինի գերմանա-հայկական մշակութային օրերի հովանավորներ՝ Բեռլինի Լիխտենբերգ շրջանի բյուրգերմայստեր Մարտին Շեֆերին(տեղապահորեն՝ պրոֆ. դր. Մարտին Պետցոլդին) և Բեռլինի պատգամավորական տան անդամ պրոֆ. դր. Մարտին Պետցոլդին:

Այնուհետև քանոնահարուհիների և սանթուրի խմբի գեղարվեստական ղեկավար տիկին Անուշ Ասատրյան-Պետրոսյանի ղեկավարությամբ խմբակային կատարմամբ Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի արհեստավարժ 6 աշակերտուհիներ քանոնի շռնդալից, հոգեթով և միևնույն ժամանակ լարային նուրբ երաժշտությամբ սկսեցին համերգը: Նրանց դաշնամուրի ուղեկցությամբ նվագակցում էր միջազգային բազմակի մրցանակների դափնեկիր Մարինե Մկրտչյանը:
Համերգային ծրագրում ընդգրկված էին ինչպես հայ երգահան-կոմպոզիտորներ Ներսես Շնորհալու, Սայաթ Նովայի, Կոմիտասի, Ավետիսյանի, Վալեսյանի, Եկմալյանի, Բեգլարյանի, Արա Գևորգյանի և այլ հայ երաժշտագետ ստեղծագործողների, այնպես էլ միջազգային հայտնի կոմպոզիտորներ Բրամսի, Մորթազավի գործերը:
Առաջին մասի ավարտից հետո դադարի ընթացքում հավաքված հյուրերը վայելեցին Բեռլինի հայկական դպրոցի ծնողների կողմից պատրաստված ուտեստներն ու ճաշակեցին հայկական գինիները: Համերգի երկրորդ մասում Երևանից ժամանած պատանի երաժիշտները հանդես եկան անհատական կատարումներով և դուետներով:

Այս հրաշալի համերգով եզրափակվեցին 2026 թվականի գերմանա-հայկական մշակութային օրերը Բեռլինում, որոնց ֆինանսապես աջակցեց Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայության մշակույթի և շարունակական կրթության վարչությունը, իսկ իր տարածքը տրամադրեց Կարլսհորստի մշակույթի տունը՝ օժանդակելով բոլոր միջոցառումներին:

 

Հիշողություններ

«Հոգու կանչ» համերգը ոչ միայն երաժշտության ու արվեստի համադրում էր, այլև մշակութային կապերի ամրապնդման և հայ մշակույթի մասին տեղեկացվածությունը տարածելու շնորհալի մի միջոցառում։ Այն բացահայտեց երիտասարդ տաղանդներին, ովքեր խոստումնալից երաժշտական մի նոր որակյալ սերնդի ապագա են լինելու:

Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տան բեմում տեղի ունեցած այս համերգը դարձավ հաստատում, որ արվեստը կարող է և պետք է միավորի մարդկանց՝ անկախ նրանց ծագումից կամ ծննդավայրից։

«Հոգու կանչ» խորագրի ներքո այս համերգը նվիրված էր հագևոր երաժշտությանը: Սա արվեստի, երաժշտության այն ճյուղն է, որտեղ երգի մեջ գերիշխում է խոսքը, պաշտամունքը: Այն լինում է վոկալ-գործիքային հոգևոր երաժշտության տեսակներից մեկը եկեղեցական երաժշտությունն է: Շարականները ըստ եկեղեցական ծիսակարգերի: Հոգևոր երգերը տարածված են եղել աշխարհի շատ ժողովուրդների արվեստում: Այդպիսիք են՝ իտալական լաուդիները, իսպանական կանտիգասները, չեխական հուսիտների երգերը, ռուսական և ուկրաինական կանտերը, աֆրիկական սպիրիչուելները: Հայաստանում այս արվեստը զարգացրել է ներսես Շնորհալին, իր հրաշալի հոգևոր տաղերով, ինչպիսիք են Հավուն-հավունը, Հավիկը, Սիրտ իմ սասանին և այլն: Հոգևոր երաժշտության մեջ դեռևս վաղ վերածննդի դարաշրջանից կարևորագույն ժանր է եղել և զարգացել կանտատ օրատորիան, ռեքվիեմը, խորալը և այլն: Այստեղ մեկնաբանվել է մարդկային ապրումների դրսևորման, կյանքի մահվան, հավիտենականության արտահայտման գաղափարը: Հ.ե.-յան այսպիսի բազմաթիվ երգեր են ստեղծագործել Յոհան Բախը, Հենդելը, Հայդնը, Մոցարտը, Բեթհովենը, Բեռլիոզը, Բրամսը, Լիստը, Սեն-Սանսը և այլոք: Հայկական երաժշտության մեջ մենք հպարտ ենք մեր Մ.Եկմալյանով, Կոմիտասով: ,,Կոմիտաս հայ երգի Մաշտոց,,

Հոգևոր արվեստը ճիշտ ուսուցանելու համար անհրաժեշտություն առաջացավ ստեղծել ուսումնական կենտրոններ:

1.Հին Եգիպտոս և Հին Բաբելոնի տաճարները, որտեղ պատրաստում էին քրմեր:

2.Հնդկաստան, Բուդդայական վանքեր

3.Հռոմ, Եգիպտոս, Երուսաղեմ  քրիստոնեության ծագումից հետո:

4.Ռուսաստան 1030-ից  Յարոսլավ իմաստունի հրամանով Նովգորոդում հիմնվում է ուղղափառ ուսումնարան:

5.Կիևում միավորվեցին Աստվածաբանական դպրոց, հոգևոր ակադեմիան IX դ.

Հայաստանում հեթանոսության շրջան մ.թ. ա I հազ. կային մեհենական դպրոցներ: Ք-ից հետո հիմնվեցին վանական դպրոցներ XI-XII դ.դ. ծխական վարժարաններ:

XI-XV դ.դ.-ում պատրաստել են բարձրաստիճան հոգևորականներ և վարդապետական կոչումներ են տվել Սյունյաց վարդապետարանը, Անիի, Սանահինի, Հաղպատի, Գոշավանքի, Գլաձորի, Տաթևի համալսարանները:

XVIII դ. Նոր Ջուղայի, Ախլցխայի, Նոր Նախիջևանի դպրատները 1874-ին հիմնադրվում է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը, որտեղ պատրաստել և պատրաստում են բարձրաստիճան հոգևորականներ: Անվերջ կարող ենք խոսել հոգևոր երաժշտության շուրջ:

Անշուշտ հոգևոր երաժշտությունը մեծ ներշնչանք է յուրաքասնչյուր երաժիշտ- կատարողի կյանքում. Յուրաքանչյուրն իր նվագարանի հնչերանգի միջոցով արտահայտում է իր զգացմունքը.

Եվ այսօր կփորձենք այդ կապն ստեղծել հոգևորի և քանոն նվագարանի միջև: Քանզի այս կապվածության արմատները հասնում են նախաքրիստոնեական Հայաստան: Ինչպես նշում են ժամանակի ասորի, հույն և հետագայում հայ պատմիչները՝ դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից Հայաստանում քանոնի նախատիպերը լայնորեն կիրառվել են, ինչպես բարձրաշխարհիկ, այնպես էլ հասարակ ժողովրդի շրջանում, ծիսական, հարսանեկան և այլ արարողությունների ընթացքում:

Քրիստոնեության որպես պետական կրոն հռչակումից հետո մեհենական պահպանված երաժշտության շատ նմուշներ տեղ են գտել եկեղեցական պատարագի երգացանկում, որոնք կատարվել են ոչ միայն բերանացի երգեցողության միջոցով այլ նաև այդ թվում քանոն նվագարանի նախատիպի նվագակցությամբ, որը հետագա դարերում կաթողիկ եկեղեցու ազդեցության հետևանքով վերափոխվել է կլավիսինի, ապա երգեհոնի: Նվագարանը հին ժամանակներից սկսած ունեցել է ,,Սաղմոսարան,, ,,Քնար,, ,,Տասնաղի,, անունները: Այն պատկերված է հնագույն հայկական ավետարանների պատկերազարդ մանրանկարների մեջ: Դեռևս 1416թ.-ին երաժիշտ, փիլիսոփա, տոմարագետ Հակոբ Ղրիմեցին Մեծոփա վանքում տոմարի մեկնության մեջ նկարագրել է 70-լարանի քանոնը ,,Ղանուն,, անունով, ասելով, որ այն համարվում է ժող.լարային նվագարանների նախահայրը: Նվագարանը դարեր շարունակ կատարելագործվելով և հասնելով մեզ, Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում դարձավ սիրված՝ ի փառս մի շարք լավագույն կատարողների՝ Զավեն տերմենջյան, Արշավիր Ֆերջուլյան , Խաչատուր Ավետիսյան և ահա վերջինիս առաջին սան քանոնի նորագույն դպրոցի հիմնադիր ՀՀ ժող.արտիստ Անժելա Աթաբեկյան: Ով մեծ հեղափոխություն կատարելով այս ասպարեզում քանոնը դարձրեց նաև կանացի նվագարան: Իսկ ի՞նչ եք կարծում սա հոգևոր կապ չէ, սա աստվածային պարգև՞ չէ: Այս հարցերին պատասխանել կթողնենք մեր հրաշալի սաներին, որոնց կատարումների գնահատականը կտա հանդիսատեսը:

                                       

                                                 ԱՆՀԱՏ  ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐՆԵՐ

1.Տաղ Ներսես Շնորհալի ,,Հավուն-հավուն,,

2.Սայաթ-Նովա ,,Էշխեմետ,,

3.Խ.Ավետիսյան ,,Անուրջներ,,

4.Ներսես Շնորհալի տաղ ,,Հավիկ,,

5.Ա.Մանդակունյան ,,Պրեստո,,

6.Խ.Ավետիսյան ,,Հուշեր,,

7.Է.Միրզոյան ,,Արագ պար,,

8.Կոմիտաս ,,Կռունկ,,

9.Ա.Վալեսյան ,,Էքսպրոմտ,,

10.Ժող.երգ ,,Օտար ամայի,,

11.Բրամս ,,Հունգարական պար N5,,

12.Կոմիտաս ,,Անտունի,,

13.Խ.Ավետիսյան ,,Զարթոնք,,

14.Կոմիտաս ,,Ծիրանի ծառ,,

15.Ա.Վալեսյան ,,Ֆանտազիա,,

16.Մ.Բեգլարյան ,,Կոնցերտինո,,

                                                           ԱՆՍԱՄԲԼԻ ՀԱՄԱՐՆԵՐ

1.Մ.Եկմալյան ,,Սուրբ օրհնություն,,

2.Ա.Գևորգյան ,,Երևան,,

3.Կոմիտաս ,,Հաբրբան,,

4.Հայկական ժող.պար ,,Շալախո,,

5.Մորթազավի ,,Փոթորիկ,,

6.Ա.Վալեսյան ,,Կանչ պար,,

7.Գ.Մանասյան ,,Տոնական,,

8.Խ.Ավետիսյան ,,Ուրմեցիների պար,,

9.Խ.Ավետիսյան ,,Կակաչներ,,

10.Ա.Խաչատրյան ,,Լեզգինկա,,

11.Ա.Վալեսյան ,,Սկերցո,,

12.Մ.Եկմալյան ,,Ամեն հայ սուրբ,,

13.Մ.Մավիսակալյան ,,Ժողովրդական,,