Հարգելի տիկնայք և պարոնայք,
սիրելի բարեկամներ,
Գերմանա-հայկական իրավաբանների միությունը (Deutsch-Armenische Juristenvereinigung e. V.) սիրով հրավիրում է մասնակցելու «Գերմաներեն-հայերեն իրավաբանական բառարանի» շնորհանդեսին։
Երեկոյի ուշադրության կենտրոնում կլինեն լեզուն, իրավունքը և իրավական մշակույթը՝ գերմանա-հայկական համատեքստում։ Մեր բանախոսները կներկայացնեն բառարանի ստեղծման պատմությունը, իրավական ճշգրիտ լեզվի նշանակությունը, ինչպես նաև իրավաբանական թարգմանության առանձնահատուկ մարտահրավերները։
Միքայել Մինասյան․ «Կարո՞ղ է գերմանա-հայկական բարեկամությունը նորմատիվ լինել»
Դոկտոր Գուրգեն Պետրոսյան․ բառարանի ստեղծման պատմությունն ու կազմակերպչական խոչընդոտները
Քրիստիան Մխիթարյան․ «Լեզուն՝ որպես իրավաբանության անփոխարինելի գործիք»
Հովիկ Մարտիրոսյան․ «Իրավունքը թարգմանել՝ ավելին, քան պարզապես բառեր փոխանցելը»
Արփի Քույումջյան․ «Իրավական լեզուն՝ որպես իրավական մշակույթի մաս․ եզրաբանության տարբեր ձևավորումները»
Այնուհետև տեղի կունենա պանելային քննարկում և հարցուպատասխան։
Որտե՞ղ՝ Բեռլին-Լիխտենբերգի խորհրդատան նիստերի դահլիճում, հասցեն՝ Möllendorffstraße 6, 10367 Berlin
Ե՞րբ՝ 2026 թվականի սեպտեմբերի 17-ին
Ժամը՝ 18։30-ին
Մուտքն ազատ է։
Ակնկալում ենք մասնագիտական առումով բովանդակալից երեկո և ուրախ կլինենք անձամբ հանդիպել ու մտքեր փոխանակել Ձեզ հետ։
Միջոցառումն անցկացվում է «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպության՝ Association of the European and Armenian Experts e. V. – AEAE-ի, ինչպես նաև Բեռլինի Լիխտենբերգ վարչական շրջանի բյուրգերմայստեր Մարտին Շեֆերի սիրալիր աջակցությամբ։
Ջերմագին բորեողջույններով՝
ԳՀԻՄ հ/կ ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ
#ԳերմանաՀայկական #Իրավունք #Իրավաբաններ #ԻրավականԼեզու #ԻրավականՄշակույթ #Հայաստան #Գերմանիա #ԳրքիՇնորհանդես #ԲեռլինԼիխտենբերգ #Իրավագիտություն #ՀԵՄԱ
«Գերմաներեն հայերեն իրավական բառարանի» շնորհանդես
Բեռլին-Լիխտենբերգի խորհրդատան նիստերի դահլիճ, հասցեն՝ Möllendorffstraße 6, Berlin
2026 թվականի սեպտեմբերի 17-ին Ժամը՝ 18։30-ին
Մուտքն ազատ է։